Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Գա­հա­վի­ժում

Գա­հա­վի­ժում
25.12.2020 | 01:39

Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյունն ա­րագ տեմ­պե­րով գա­հա­վի­ժում է ու դժ­վար է պատ­կե­րաց­նել, թե մի քա­նի ա­միս հե­տո ինչ է սպա­սում մեր երկ­րին: Որ­պես­զի խոսքն ա­վե­լի պատ­կե­րա­վոր ստաց­վի, ըն­դա­մե­նը վկա­յա­կո­չենք 2019-ի և 2020-ի պե­տա­կան ե­կա­մուտ­նե­րի հա­վա­քագ­րու­մը: Եվ այս­պես՝ 2019-ի հուն­վար-նո­յեմ­բե­րին պետ­բյու­ջե է փո­խանց­վել 1 տրի­լիոն 319 մլն դրամ, միայն նո­յեմ­բեր ամ­սին՝ 117 մլն դրամ: 2020-ի նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում՝ հուն­վար-նո­յեմ­բեր ա­միս­նե­րին, ֆի­նան­սա­կան գան­ձա­րան է փո­խանց­վել 1 տրի­լիոն 225 մլն դրամ, այ­սինքն՝ 94 մլն դրա­մով պա­կաս, թե­րա­կա­տար­վել են հար­կա­յին պար­տա­վո­րու­թյուն­նե­րը: Իսկ նա­խորդ տար­վա նո­յեմ­բե­րի հա­մե­մատ բյու­ջե է փո­խանց­վել 114 մլն դրամ, կր­կին նա­խորդ տար­վա հա­մե­մատ նվա­զել են ե­կա­մուտ­նե­րը:


Ստաց­վում է, որ մենք այդ­քան գու­մա­րի պա­կա­սորդ ու­նենք, ո­րը, ինչ­պես միշտ, կլ­րաց­վի պե­տա­կան պարտ­քի հաշ­վին: Սա­կայն ու­նե­նա­լով ան­կան­խա­տե­սե­լի, ան­կա­յուն վի­ճակ, մեռ­նող տն­տե­սու­թյուն, դեռ հարց է՝ մեզ վար­կեր կտա՞ն:


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 14483

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ